Ազատամարտիկների դաշինքի ռազմավարության հիմնական դրույթներ

1.Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանից բխող առաջիկա մարտահրավերները «ԱԴ» համոզված է, որ հայ ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման առաջին և հիմնավոր գրավականը՝ Հայաստանի Հանրապետությունում արմատական իշխանափոխությունն է և ժողովրդավարության ու արդարության վերականգնումը:

2.Գիտակցելով պատասխանատվությունը հայ պետականության պահպանման և սերունդների վաղվա օրվա անվտանգության ապահովման գործում՝ «ԱԴ» կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին համախմբման: Համարելով, որ համաժողովրդական շարժմանը գործուն մասնակցություն ցուցաբերելը, անկախ դիրքից կամ կուսակցական պատկանելությունից ամեն մի հայի քաղաքացիական պարտքն է:

3.«ԱԴ» իր առջև դրված խնդիրների լուծման գործընթացում պատրաստ է համագործակցելու բոլոր այն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն համաժողովրդական շարժման միջոցով՝ օր առաջ հասնելու արմատական իշխանափոխության:

4.«ԱԴ» պատրաստակամ է շարունակել համերաշխության միջնորդ հանդիսանալ և կամուրջի դեր կատարել սույն գործընթացին մասնակից ցանկացած ուժերի միջև, նպատակ ունենալով միահամուռ ուժերով հասնել արմատական իշխանափոխության, հետագայում ապահովելով արդար և թափանցիկ ընտրությունների գործընթացը՝ հաստատել իրավունքի գերեկայությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

5.«ԱԴ» համերաշխ է իշխանափոխության համաժողովրդական պահանջին և կոչ է անում՝ այս խնդրի շուրջ համախմբված քաղաքական, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել վճռականություն, չսասանել ժողովրդի հավատը:

Մենք լիահույս ենք, որ Հայաստանի պատկան մարմինները և ուժային կառույցները այսուհետ կգործեն սահմանադրության և օրենքի շրջանակներում ապահովելով հայ ժողովրդի ազատ կամարտահայտվելու իրավունքը:

6.«ԱԴ» հայտարարում է, որ չենք հանդուրժի այն ուժերին ովքեր կդավաճանեն համաժողովրդական շարժման գործընթացին:

7.«ԱԴ» հայտարարում է, որ բռնի ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք համաժողովրդական շարժման նկատմամբ կարժանանա համարժեք պատասխանի:

Կարդացվել է 460 Անգամ