Հերոսներին զնդանելով՝ չենք կարող մատաղ սերնդի մսի ու արյան հաշվին երկիր պահենք. ազատամարտիկ

 

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցավում է Արցախի հերոս Սամվել Բաբայանին և մյուսներին  չհիմնավորված ազատազրկելու համար:

 

«Յուրաքանչյուր հայի համար ցավ է, որ մենք զնդանում ենք հերոսների: Դատարանը իր ամբողջ քննության ընթացքում չհիմնավորեց մեղադրանքը: Բոլոր քաղաքական գործընթացներում դատարանները քաղաքական պատվեր են կատարում: Իշխանության համար հերոսները վտանգ են, բայց այսօր մենք ավելի քան երբևէ հերոսների կարիք ունենք: Նման հերոսներին զնդանելով՝ հակառակորդի ջրաղացին ջուր ենք լցնում, մենք չենք կարող երկիրը պահել մատաղ սերնդի մսի ու արյան հաշվին»,-նշեց ազատամրտիկը:

 

https://youtu.be/oZH3G2EU0ZE

Կարդացվել է 316 Անգամ