Հայտարարություն

«Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդը, քննարկելով սկսված ընտրական գործընթացներում տեղի ունեցող, մեղմ ասած, միջադեպերը, առանձնահատուկ առանձնացնելով Ջրառատում տեղի ունեցած ընդհարումները, հայտարարում է՝ 

1․ Իշխանություններին մատուցվող այսօրինակ «արջի ծառայությունները» վտանգում են ընտրությունների օրինական ընթացքը,  հղի են անկանխատեսելի հետևանքներով և ուժին ուժով պատասխանելու վտանգավոր միտումներ են պարունակում։ 

2․ Անկախ այն բանից, թե ում կողմից են հրահրվում կամ կատարվում այսօրինակ միջադեպերը, դրանք լուրջ հարված են հասցնում մեր պետության վարկանիշին և կասկածի տակ դնում ընտրությունների օրինականությունը։ 

Նկատի առնելով այս ամենը՝ Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում գործող իշխանություններին տեր կանգնելու օրինական ու  թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին իրենց իսկ կողմից արված ամպագոռգոռ հայտարարություններին: 

 

Կարդացվել է 1016 Անգամ