Պետք է փոխենք մեր մարտավարությունը, առաջին գծում էլ միայն պայմանագրայիններ լինեն. Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)

Բանակում հիմնադրման օրվանից ձեռքբերումներն ու փոփոխությունները շատ են եղել, բայց ունենք նաև խնդիրներ, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ հստակ երևացին, պետք է դասեր քաղենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ մեր բանակը գնդից վերածվեց մարտունակ բանակի։

«Անասելի փոփոխություններ կան, ստեղծման ժամանակ ունեինք մի 6 տանկ, հիմա մենք ունենք հզոր զինտեխնիկա, բայց այսօր էլ պետք է  շարունակենք արդիական զենքերով համալրվել»,-ընդգծեց նա։

 

Գագիկ Մելքոնյանն ընդգծեց, որ կադրային փոփոխություններ ևս եղել են, նախկինում բանակում ընդամենը 5 տոկոսն է ռազմական կրթություն ունեցել, հիմա գրեթե ամբողջ սպայական կազմը, քանի որ հիմնվել են ռազմական կրթօջախներ։

 

Գեներալ-լեյտենանտի  դիտարկմամբ՝ կադրերի հետ կապված մի շարք հարցեր այսօր բանակում դեռ կան։ «Լավ կլիներ, եթե պայմանագրային զինծառայության շեմը լիներ մինչև 55 տարեկան, ոչ թե 50, առաջին գիծն ամբողջությամբ պետք է պայմանագրայինները պահեն, ժամկետային զինծառայողներին թիկունքում պիտի պատրաստենք պատերազմին»,-մանրամասնեց նա։

 

Գագիկ Մելքոնյանի դիտարկմամբ՝ պետք նաև մեր մարտավարությունը փոխենք։ «Պետք է  ամեն րոպե նախահարձակ լինենք,  բոլորս պետք է պատրաստ լինեք պատերազմի, միանշանակ ապրիլյան իրադարձությունները կարող են կրկնվել, Ադրբեջանը մոռացել է, որ զինադադար էր խնդրում, հիմա լկտիաբար փորձում է ցույց տալ, որ ՀՀ-ն իրեն չի կարող պաշտպանել, պաշտպանողը ՌԴ–ն է լինելու, սա գալիս է մեր տկար դիվանագիտությունից, մեր դիվանագիտությունը պետք է  այնքան ուժեղ լինի, որ քայլի բանակի հետ, պետք աշխարհին ցույց տանք, որ հաղթող երկիր ենք»,-ընդգծեց նա։

 

Գագիկ Մելքոնյանը տեսնում է նաև սոցիալական հավասարության խնդիր, ինչը, ըստ նրա, գալիս է իշխանությունների վարքագծից։ «Չասե՞նք՝ հերիք ա գռփենք, հասել եք վերին նիշին, կանգնեք, որ պատերազմ եղավ, ո՞վ է  կռվելու, աղքատի երեխան է զոհվելու, ապրիլյան դեպքերի ժամանակ տեսա՞ք չինովնիկի, հարուստի երեխա զոհվեր»,-ընդգծեց նա։

Մանրամասները ՝տեսանյութում

Կարդացվել է 218 Անգամ