ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազատամարտիկների դաշինքի խորհրդի հերթական նիստում մի շարք հարցերի հետ քննարկվեց նաև վերջին ժամանակներս ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցող, ինչպես նաև արդեն ավարտված դատաքնությունների հարցը: Խորհրդի ներկա անդամները միաձայն ամրագրեցին այն փաստը, որ վերջին տարիներին ընդհանրապես, իսկ վերջին դատավարությունները հատկապես՝ (Ս. Բաբայան և մյուսներ, Ժ. Սեֆիլյան և մյուսներ, ,,Սասնա ծռեր, ,,Նորքի Բանդա,,-ի  և այլն) գործերի, որոնցում հիմնականում ընդգրկված են ազատամարտիկներ, կրում են բացառապես քաղաքական հաշվեհարդարի բնույթ, քանի-որ դատաքննությունների ընթացքում ըստ էության  ոչ մի մեղադրանք այդպես էլ չհիմնավորվեց: 

Ազատամարտիկների դաշինքի խորհուրդը դատապարտում է նման ընդգծված վերաբերմունքը ազատամարտիկների նկատմամբ և կոչ է անում բոլոր՝ ՀՀ-ում և նրանից դուրս գործող ազատամարտիկներին ներկայացնող հասարակական կառույցներին, առանձին ջոկատներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից բարձրաձայն արտահայտել իրենց դիրքորոշումը, որից հետո միասնական կարծիք ունեցողների հետ համատեղ մշակել ծրագիր երկրի համար վտանգավոր  այս գործընթացը կասեցնելու համար:          

Մենք կարծում ենք, որ դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ազատամարտիկների նկատմամբ նման վերաբերմունքը հղի է երկրի ապագայի հետ կապված լրջագույն վտանգներով:

Խնդրում ենք նաև լրատվական միջոցներին, իրենց հնարավորություններն օգտագործել,  բոլոր մեր նշած վետերանական կազմակերպությունների կարծիքն ու դիրքորոշումը ճշտելու և հրապարակելու համար:

 

,, Ազատամարտիկների դաշինք,, համակարգող խորհուրդ

Կարդացվել է 1180 Անգամ

Իրադարձություններ