Հայտարարություն

 

Սույն թվականի մարտի 22-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախիհերոս, գեներալ-լեյտենանտՍամվելԲաբայանը:

Վերլուծելով վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական զարգացումները՝ հանգում ենք այն եզրակացության, որ գործող վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական նախաձեռնությամբ կամ պարտադրված, պատրաստվում է գնալ Արցախի հարցում վտանգավոր զիջումների:  Հետևաբար,հերթական համապետական ընտրությունների կեղծումը արդարացնելու և ինչ-ինչ  երաշխիքներ կորզելու նպատակով դիմում է ցանկացած քայլի, որպեսզի աշխարհաքաղաքական կենտրոններին փորձիհամոզել, որ որևէ փաստաթղթի ստորագրումը հղի է իր համար անկանխատեսելի հետևանքներով:

Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի դեմ ակնհայտ ապօրինի գործ սարքելը պետք է  դիտարկել հենց այս համատեքստում:

Կո՛չ ենք անում իշխանություններին վերջ տալ արդեն սովորական դարձած այս գործելաոճին և անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին: 

 

«Ազատամարտիկների դաշինքի խորհուրդ»

Կարդացվել է 544 Անգամ

Իրադարձություններ