Ջրառատում տեղի ունեցածը առաջին ծիծեռնակն էր, բայց մենք վճռական ենք տրամադրված. Ռազմիկ Պետրոսյան

Մեր զրուցակիցն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Ապարան» գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, արդեն շուրջ երկու շաբաթ է քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավ են անցկացնում:  Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը ձեր դաշինքի մասով, ժողովրդի հետ շփումները ի՞նչ են ցույց տալիս:

-Գիտեք ես առաջադրվել եմ Արագածոտնի մարզում, իմ հիմնական շփումները ժողովրդի հետ մեծ հույս են ներշնչում: Նոր չէ, որ ինձ ճանաչում են՝ ամեն դեպքում վստահություն կա: Ես մեծ հույսեր ունեմ, որ ժողովուրդն այլ գործոններ հաշվի չի առնի ու ձայնը կտա իր խղճով: Մենք կռված տղաներով ուզում ենք անել առավելագույնը, որ երկրում իշխանափոխություն տեղի ունենա ու երկիրը զարգանա:

-Ձեր համակիրների ընդվզումը դրական գնահատեցին Սասնա ծռերը, Ժիրայր Սեֆիլյանը: Այդ հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Իհարկե ես ողջունում եմ այդ հայտարարությունը և դրական եմ գնահատում: Իրենք ճիշտ է ճարահատյալ այդ քայլին դիմեցին, բայց մեր վերջնական նպատակը նույնն է, հուսով եմ կկարողանանք համագործակցել: 

-Ջրառատում տեղի ուենցած միջադեպն ինչպե՞ս եք գնահատում:

-Իշխանությունը հասկանալով, որ վերարտադրության ոչ մի հնարավորություն չունի,ճարահատյալ նման քայլերի է դիմում, նման սադրիչ գործողությունների: Ես կարծում եմ, որ դա դեռ առաջին ծիծեռնակն է և մենք դեռ այլ միջադեպերի, սադրանքների էլ ականատես կլինենք: Բայց նման միջադեպերը մեզ չեն վախեցնում, մենք վճռական ենք տրամադրված և կհասնենք մեր նպատակին ու երկիրը կազատենք ազգադավ իշխանություններից:

-Վստա՞հ եք , որ Սեյրան Օհանյանը մինչև վերջ կգնա:

-Իհարկե,  Սեյրան Օհանյանը մեր մարտական ընկերն է, մենք ինչպես մարտի դաշտում ենք միմյանց վստահել, այնպես էլ հիմա: Հետ դառնալու ճանապարհ չկա: Մենք եզակի հնարավորություն ունենք քաղաքակիրթ ճանապարհով, ընտրությունների միջոցով երկրում իշխանափոխություն անել:

 

Կարդացվել է 772 Անգամ

Իրադարձություններ