Վառելիքի հետ կապված շատ մի խոսեք՝ շառ է..Մելքոնյանը՝ վարչապետին

Պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը քարոզարշավի ընթացքը նորմալ է գնահատում։ Մելքոնյանը, հիշեցնենք, առաջադրվել է Գեղարքունիքի մարզում, որտեղ Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին։

Մեզ հետ զրույցում Մելքոնյանն ասաց, որ կա վախի մթնոլորտ, որը, սակայն աստիճանաբար կոտրվում է։ Մեր զրուցակիցը հույս ունի, որ ընտրակաշառքը ընտրությունների արդյունքի վրա որոշիչ ազդեցություն չի ունենա։

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է դիզվառելիքի թեմային ՝այս անգամ էլ նշելով, որ Հայաստան ներմուծվող դիզվառելիքն անորակ է։ Մելքոնյանը անդրադառնալով  այս հայտարարությանն ընդգծեց.«Անցած անգամ վարչապետն ասաց, որ ապրիլյան  պատերազմի ժամանակ վառելիքն անորակ է եղել։ Ես արձագանքեցի՝ ասացի չգիտեք վառելիքի ընդունման կարգը։ Երեկ լսեցի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկիր անորակ վառելիք է ներկրվում, բայց ես խորհուրդ եմ տալիս, որ վառելիքի մասով շատ չխոսի՝ շառ է...»։

 

Կարդացվել է 2659 Անգամ

Իրադարձություններ