Մեր զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք Արագածոտնի մարզում որո՞նք են այս ընտրատարածքի առանձնահատկությունները։

-Ես Ապարանի քաղաքապետն եմ եղել, այստեղ եմ առաջադրվել որպես թեկնածու, այստեղ ապրած կյանք ունեմ։ Տեղի քաղաքական գործընթացների մեջ ունեմ իմ ներդրումները։ Գիտեմ  այստեղի բոլոր խնդիրները և դրանց լուծման ուղիները։

-Գիտեք, որ արդեն սկսվել են ընտրակաշառքի խոստումները, տարբեր խարդախությունները։ Ինչպե՞ս եք պայքարելու այդ ամենի դեմ։

-Դա միշտ եղել է, պետք է որ իշխանությունները հիմա ավելի բարձր նշաձող որդեգրեն ընտրակաշառքի։ Եթե նախկինում՝ բացի ընտրակաշառքից, կարող էին կրկնակի քվեարկությամբ և այլ տարբեր մեթոդներով կեղծիքներ անել, հիմա դա մի փոքր դժվար կլինի՝ ցուցակներ են հրապարկվելու, մատնահետքեր են վերցնելու։Այսինքն իշխանությունների միակ հույսը մնում է ընտրակաշառքը։ Բայց ժողովրդի հետ շփվելով հասկանում եմ, որ իշխանությունների նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ նույնիսկ նրանք, որոնք գումար են վերցնում՝ քվեարկելու ժամանակ իրենց բարոյականությունը չեն կորցնելու և միանշանակ ձայն չեն տալու իշխանություններին։Ես  կուզենայի կոչ անել. սա հնարավորություն է քաղաքակիրթ ճանապարհով՝  ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել և իշխանություններին քվեարկել կնշանակի՝ սեփական երեխայի ապագան կործանել։

-Ռեյտինգային ընտրակագը ի՞նչ բարդություններ կառաջացնի ձեզ համար։ Սա, փաստորեն, քողարկված մեծամասնական ընտրակագ է ինչ որ տեղ։

-Երբ ասում են 100 տոկոսանոց համամասնականէ ՝ սխալվում են, սա իրականում 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է։ Մարդիկ, որոնք այս երկրի համար արած ունեն՝ պետք է պայքարեն այն մարդկանց դեմ, որոնք տզրուկի պես արյունն են ծծել այս ժողովրդի։ Իրենցից բացարձակ բան չներկայացնող մարդիկ կհայտվեն ցուցակում ու պետք է մրցել նրանց դեմ։ Նախկինում՝ Արագածոտնի մարզում կար երկու ընտրատարածք և ամեն մեկում կարող է 3-5 թեկնածու մրցեին իրար դեմ, բայց հիմա մի ընտրատարածք է  ու մոտավորապես 60 հոգի իրար դեմ։ Այսինքն այս պարագայում ոչ թե քաղաքական ուժերի, կուսակցությունների մեջ է պայքարը՝  այլ անհատների։

-Այսինքն  ներկլանային պայքա՞ր է  գնալու։

-Այո, ոչ թե կուսակցությունն է խորհրդարան տանելու մարդկանց, այլ հակառակը մարդիկ են կուսակցությանը խորհրդարան տանելու։ Այսինքն գաղափարի պայքար չէ՝ կլանային պայքար է։Փառք Աստծո՝ գոնե ըննդիմությունից գաղափարական մարդիկ են ներկայացված, հույս ունեմ ժողովուրդը հենց այդ արժեքներով  կառաջնորդվի և ոչ գումարով:

-Ձեր ընտրատարծքում հանրությունն արդեն ճանաչու՞մ է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։ Այդ դաշինքը վերջին պահին և բավականին աղմկարահույց ձևով ի հայտ եկավ:

-Քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց անհատական հանդիպումներ լինում են, շտաբեր ենք ձևավորևվում։Երբ մարդկանց ներկայացնում ենք՝ պարզվում է շատ ներկայացնլու խնդիր էլ չկա, մանավանդ , որ Օսկանյանը վերջին տաս տարում ընդդիմադիր գործունեություն էծավալում, Սեյրան Օհանյանն էլ՝ որքան էլ խոսում են բացթողումներից՝ բանակի ակունքնեում է կանգնած եղել, նրա նկատմամբ հարգանք կա։ Իսկ «Ժառանգությունը» միշտ արմատական ընդդիմադիր ուժ էեղել, որին ժողովուրդը լավ է ճանաչում, լրացուցիչ նմերկայացնելու անհրաժեշտություն չկա: Ներկայացվածից բացի մեր՝ ազատամարտիկներիս միավորմամբ ևս ժողովրդի մոտ վստահությունը այց դաշինքի հանդեպ ավելի ամրապնդվեց և իրականում ձևավորվեց ընդիմադիր հզոր բևեռ: Ասածիս վկայությունն է նաև, որ դաշինքը իշխանություններից բացի հարձակման ենթարկվեց նաև ընդիմության կողմից:

 

Կարդացվել է 585 Անգամ

Իրադարձություններ