«Ազատամարտիկների դաշինքը» միացավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին

Հայրենակիցներ.

Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարևորությունը Հայաստանի Հանրապետության առջև վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու և ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով ԱԴ հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթների որոշեց՝

Այս շրձադարձային ու բախտորշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել երկրում իրական ու անշրջելի փոփոխություններ իրականացնելու, ապագայում քաղբանտարկյալներից ու քաղհալածյալներից զերծ երկիր ունենալու  համար, ուստի մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիների պարտքն է դրան մասնակցելն ու հստակ դիրքորոշում արտահայտելը: Ելնելով վերը շարադրվածից ԱԴ-ն հայտարարում է՝ 

չնայած մեկ միասնական ընդիմադիր ճակատ ձևավորելու նպատակով մեր գործադրած ջանքերը իրականացան մասամբ: Կասկածի տակ չդնելով ընդիմադիր բոլոր քաղաքական ուժերի անկեղծ մղումը երկրում իրապես արմատական փոփոխություններ իրականացնելու առումով հայտարարում ենք. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին միանալու մասին: 

Միաժամանակ չբացառելով հետագա համագործակցությունը բոլոր շահագրգիռ և ընդիմադիր դաշտից հանդես եկող քաղաքական ուժերի հետ, նպատակ ունենալով առաջիկա կայանալիք ԱԺ ընտրությունները արդար և թափանցիկ անցկացնելու համար:

 

Կարդացվել է 1817 Անգամ

Իրադարձություններ