Տեղի ունեցավ «Ազատամարտիկների դաշինք»-ի հերթական վարչության նիստը

Այսօր կայացավ «Ազատամարտիկների դաշինք»-ի հերթական վարչության նիստը: Օրակարգում էր  առկա քաղաքական իրավիճակը եւ կազմակերպչական հարցերը։

Դաշինքի անդամները եւս մեկ անգամ վերահաստատեցին իրենց առաքելության կարեւորության մասին ու ներկայացրեցին կատարված աշխատանքերը: Դրական գնահատվեց մինչ այժմ  քաղաքական ուժերի համախմբման ուղղությամբ կատարված աշխատանքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 

Քննարկվեց նաեւ կազմակերպչական հարցեր, այդ թվում,  տարածքներում  շտաբների ձեւավորման ու ակտիվացման վերաբերյալ։ Տրվեց համապատասխան հանձնարարականներ նախկին շրջանների տարածքներում «Ազատամարտիկների դաշինք»-ի ենթաշտաբների բացման համար:

 

Կարդացվել է 481 Անգամ

Իրադարձություններ