Հայրենակիցներ

Հայրենակիցներ՝ գործող վարչախումբը իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր:

Այժմ ևս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի » ժամանակ զոհված  հարյուրից ավել հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ազգային ժողովի ընտրությունների օր, դրանով մեկ անգամ ևս փաստելով իր ապազգային բնույթը:

Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներով  են ամրապնդված  հենց այդ օրը ԱԺ ընտրություն անցկացնելու որոշումը, մենք անհարիր , ավելին՝ անբարոյական  ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը նման համապետական միջոցառման անցկացումը: 

 

«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն

 

Կարդացվել է 542 Անգամ

Իրադարձություններ