Սեպտեմբերի 20-ին լրանում է ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ 27-ամյակը

2017թվականի սեպտեմբերի 20-ին լրանում է Հատուկ գնդի ստեղծման 27 ամյակը: Գնդի ստեղծման 27 ամյակի կապակցությամբ շնորհավորում ենք 1990թ-ից առ այսօր գնդում ծառայած բոլոր վետերաններին, զինվորներին և սպաներին, մաղթում նրանց ամուր առողջություն և բարի ու անձնազոհ ծառայություն հանուն մեր հայրենիքի:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<Հայք-Ազատամարտ>> բարեգործական հիմնադրամը կոչված է հիմնականում բարոյական ու նյութական օգնություն ցուցաբերելու Ազատամարտիկների դաշինքի անդամ, Արցախյան ազատամարտում զոհված, հաշմանդամ դարձած, ինչպես նաև սոցիալապես անապահով ազատամարտիկներին, նրանց ընտանիքի անդամներին:

The Charity foundation “Hayq-Azatamart” is purposed mainly to provide moral and material assistance to the members of Freedom Fighters Alliance, to those who died in Artsakh War, to those who got handicapped as well as to needy freedom fighters and their family members. The Foundation has set a goal to help them improve their living conditions, to promote solving the educational and health issues of their children. To assist frontier population, the families who are living in liberated territories as well as take care and protect the memorials, monuments and cross stones of fallen heroes which are widely spread in the territories of Republic of Armenia and  Artshakh. The Board of Trustees of foundation is asking to all concerned individuals and legal entities for their financial and material assistance for solving these issues.

Благотворительный фонд ,,Айк-Азатамарт,,создан для оказания финансовой и материальной помощи членов семей погибших, а также инвалидам и малообеспеченным участникам Карабахской войны и их семей.Фонд призван способствовать улучшению условий их жизни, образования детей и здравоохранения.

Հայտարարություն

 

Սույն թվականի մարտի 22-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է ԼՂՀՊԲնախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ՍամվելԲաբայանը:

 

Վերլուծելով վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական զարգացումները՝ հանգում ենք այն եզրակացության, որ գործող վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական նախաձեռնությամբ կամ պարտադրված, պատրաստվում է գնալ Արցախի հարցում վտանգավոր զիջումների:  Հետևաբար,հերթական համապետական ընտրությունների կեղծումը արդարացնելու և ինչ-ինչ  երաշխիքներ կորզելու նպատակով դիմում է ցանկացած քայլի, որպեսզի աշխարհաքաղաքական կենտրոններին փորձի համոզել, որ որևէ փաստաթղթի ստորագրումը հղի է իր համար անկանխատեսելի հետևանքներով: 

Ջրառատում տեղի ունեցածը առաջին ծիծեռնակն էր, բայց մենք վճռական ենք տրամադրված. Ռազմիկ Պետրոսյան

Մեր զրուցակիցն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Ապարան» գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, արդեն շուրջ երկու շաբաթ է քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավ են անցկացնում:  Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը ձեր դաշինքի մասով, ժողովրդի հետ շփումները ի՞նչ են ցույց տալիս:

-Գիտեք ես առաջադրվել եմ Արագածոտնի մարզում, իմ հիմնական շփումները ժողովրդի հետ մեծ հույս են ներշնչում: Նոր չէ, որ ինձ ճանաչում են՝ ամեն դեպքում վստահություն կա: Ես մեծ հույսեր ունեմ, որ ժողովուրդն այլ գործոններ հաշվի չի առնի ու ձայնը կտա իր խղճով: Մենք կռված տղաներով ուզում ենք անել առավելագույնը, որ երկրում իշխանափոխություն տեղի ունենա ու երկիրը զարգանա:

 

Իրադարձություններ