ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 


<<Հայք-Ազատամարտ>> բարեգործական հիմնադրամը կոչված է հիմնականում բարոյական ու նյութական օգնություն ցուցաբերելու Ազատամարտիկների դաշինքի անդամ, Արցախյան ազատամարտում զոհված, հաշմանդամ դարձած, ինչպես նաև սոցիալապես անապահով ազատամարտիկներին, նրանց ընտանիքի անդամներին:

Հիմնադրամն իր առջև խնդիր է դրել՝ օժանդակել նրանց կենսապայմանների բարելավմանը, նպաստել եիեխաների կրթական և առողջապահական խնդիրների լուծմանը: Օժանդակել սահմանամերձ  բնակավայրերի բնակչությանը, ազատագրված տարածքներում բնակություն հաստատած ընտանիքներին, ինչպես նաև իրականացնել Արցախում և ՀՀ տարածքում սփռված, զոհված հերոսների հուշաքարերի, հուշարձանների և խաչքարերի խնամքն ու պահպանությունը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայցում է բոլոր մտահոգ ֆիզիկական և իրավաբանական անձանց  ֆինանսական և նյութական աջակցությունը այս խնդիրների լուծման համար:

<<ՀԱՅՔ-ԱԶԱՏԱՄԱՐՏ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

 

E-mail:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Կարդացվել է 3041 Անգամ